Էմիլի Ռատաժկովսկու կրքոտ համբույրը ամուսնուն

21:45   22 հոկտեմբերի, 2018

Էմիլի Ռատաժկովսկին մերօրյա ամենապահանջված ու ամենաքննարկվող մոդելներից մեկը լինելուց բացի նաեւ կին է, ում լուսանկարների կողքով պարզապես անհնար է անցնել անտարբեր: 

Հույսեր տածող տղամարդիկ, սակայն, կարող են նահանջել. 27-ամյա կրքոտ սեւահերն ամուսնացած է ու երեւում է՝ բավականին երջանիկ է իր ամուսնական կյանքում:

Սուպերմոդելը նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում , որում ներկայացրել է իր եւ ամուսնու կրքոտ համբույրը: Զույգը բավականին սիրառատ տեսք ունի՝ չնայած այն հանգամանքին, որ ամիսներ առաջ Էմիլիի ամուսնուն տեսել էին մեկ այլ մոդելի հետ ժամադրության ժամանակ:



Դե ինչ, թերեւս, Էմիլիի սրտում տեղ կա ոչ միայն նորաձեւության ու շքեղ կյանքի, այլեւ ներման համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա  Instagram-ում հրապարակել էր նոր լուսանկարներ, որոնցում 27-ամյա գեղեցկուհին վայելում էր իր հանգիստը Հունաստանի ափերում:




© NEWS.am STYLE