«Ուղիղ 7 ամիս է պահում եմ այս գաղտնիքը». Գոհար Ավետիսյան

22:15   22 հոկտեմբերի, 2018

Ռուսաստաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր գործի իսկական վարպետն է: Հայուհին համագործակցում է ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ, ներկայացնում է անհավանական փոխակերպումներ: 

Այս անգամ հայուհին լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որին կից գրել է. «Ուղիղ 7 ամիս է, ինչ պահում եմ այս գաղտնիքը, 214 օր է, ինչ վերանորոգում ենք իմ երազանքների վայրը: Կես տարի է, ինչ նոր թագավորություն ենք կառուցում: Ես երազում էի մի վայր կառուցել, որտեղ ցանկացած աղջիկ կգար ու առանց ավելորդ ճոխության իրեն թագուհի կզգար: Ես երազում էի ամբողջ աշխարհից լավագույն մասնագետներին համախմբել մի վայրում ու հիմա իմ երազանքն իրականացել է: Սա մեծ ռիսկ էր, որովհետեւ ես հովանավորներ չունեի: Աստված տա՝ ամեն ինչ իմ պլանավորածով ընթանա: Դուք իմ ուժերին հավատու՞մ եք», - իր նոր նախագծի մասին խոսելով՝ հարցրել է դիմահարդարը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ամուսնու հետ մի լուսանկար էր տեղադրել Instagram-ում, որից պարզապես հորդում է հայրենասիրությունը: Դիմահարդարը նաեւ մեկնաբանել էր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Երեւան: Ընկերներ, ձեր մեջ կա՞ն մարդիկ, ովքեր երազել են Երեւանում լինել: Գուցե բոլորս միասին հաջորդ տարի այցելե՞նք: Այդպիսի զբոսավար դուք ձեր կյանքում չեք տեսել»:



© NEWS.am STYLE