Անի Լորակը ցուցադրել է շքեղ կազմվածքը մարմինն ընդգծող զգեստով

00:07   23 հոկտեմբերի, 2018

40-ամյա երգչուհի Անի Լորակի համար ժամանակը, կարծես, կանգ է առել: Այն երգչուհու գեղեցկության օգտին է աշխատում: Երգչուհին Instagram-ում ավելի քան 4 մլն. հետեւորդ ունի: Նա հաճախ է նրանց ուրախացնում իր նոր ու ցնցող լուսանկարներով ու թույլ չի տալիս իրեն երկար կարոտել:

Այս անգամ աստղը իր  Instagram-յան էջում հետեւորդներին է ներկայացրել նոր լուսանկարներ, որոնցում ներկայացել է սեւ, մարմինն ընդգծող միդի զգեստով:



Երգչուհին լուսանկարներում բավականին շքեղ տեսք ունի, ինչի մասին նաեւ փաստել են երկրպագու-հետեւորդները՝ գովեստի խոսքեր շռայլելով մեկնաբանությունների դաշտում: Ինքը՝ երգչուհին, չի մեկնաբանել լուսանկարները:



Հիշեցնենք, որ ավելի վաղ  նոտարական գրասենյակ նամակ էր ստացվել Անի Լորակի անունից, որում նա  ուշադրություն էր հրավիրել Կիեւում գտնվող անշարժ գույքի վրա: Նա ցանկ էր ներկայացրել եւ տեղեկացրել էր նոտարին այդ անշարժ գույքի հետ ոչ մի գործողություն չպետք է կատարվի, քանզի նա արդեն սկսել է ապահարզանի գործընթաց: 40-ամյա ուկրաինացի երգչուհի Անի Լորակը բաժանվում է իրեն դավաճանած թուրք ամուսնուց՝ գործարար Մուրադ Նալչաջիօգլուց։



© NEWS.am STYLE