Քիմ Քարդաշյանը ներկայացել է ամբողջովին սեւ հանդերձանքով

10:20   23 հոկտեմբերի, 2018

Առավոտը, օրը ինչից կամ ավելի ճիշտ ումից է հարկավոր սկսել: Դե, իհարկե, աշխարհի ամենահայտնի հայուհու մասին նորություններից: Քուն չունենք՝ սպասելով այն կախարդական պահին, երբ կիմանանք, թե Քիմն ինչ է կերել նախաճաշին, ճաշին ու ընթրիքին, ինչ է հագել, ուր գնացել, ում հետ համբուրվել, մազերն ինչ գույնի է ներկել եւ ինչ գույնի կոշիկներ է հագցրել երեխաներին:

Չէ որ դա շատ կարեւոր է, դրանից է կախված մեր ամբողջ կյանքը: Չէ որ պետք է գորշ իրականությունից փախչել օտար աշխարհ, գեղեցկության եւ խելահեղ շքեղության աշխարհ:

Մինչ կարտոֆիլի պարկի պես երթեւեկում ես երթուղայինով՝ երեք շերտ ծալված, իսկ Քիմը…իսկ Քիմն այդ ընթացքում Dior է կրում, եւ ոչ թե ստորգետնյա անցումից ձեռք բերած, այլ իսկական, եւ դու էլ ես թռչելու ցանկություն ունենում:

Լավ, բավական է փիլիսոփայել: Քիմի հետ կապված ինչ կար: Օ, իհարկե, Քիմ Քարդաշյանը ներկայացել է ամբողջովին սեւ հանդերձանքով՝ գովազդելով հեռախոսի հետ կապված ինչ-որ բան:

38-ամյա հայուհին իր Instagram-ում այսպիսի լուսանկար է հրապարակել:

Խոսք չկա, նա տպավորիչ կին է: Քանյե Ուեսթի բախտը բերել է:

 



© NEWS.am STYLE