Հաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաեւան նկարահանել է եւ հրապարակել է ամուսնու հետ սեքսուալ արկածները

11:14   23 հոկտեմբերի, 2018

Հաղորդավարուհի, «Դոմ-2» սկանդալային հեռուստանախագծի նախկին մասնակից եւ բլոգեր Ալյոնա Վոդոնաեւան իր Instagram-ի հետեւորդների համար (2.2 միլիոն մարդ) կազմակերպել է շոկային թերապիա։ Ալյոնան միկրոբլոգի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է ամուսնու հետ սեքսուալ արկածները։

Հաղորդավարուհու հրապարակած տեսանյութում նա իր ամուսնու՝ երաժիշտ Ալեքսեյ Կոսինուսի հետ կանգնած է լուսամուտի առջեւ։ Սկզբում Ալյոնան կրծքով սեղմվում է ամուսնուն, համբուրում է նրան, ապա իջնում է ներքեւ․․․  կարճ ասած դիտեք ինքներդ։

«Իմ սերը Սանկտ Պետերբուրգի նկատմամբ երբեք չի մեռնի», - շատ օրիգինալ կերպով մեկնաբանել է լուսանկարը Ալյոնան։

View this post on Instagram

A post shared by Alena Vodonaeva (@alenavodonaeva) on

Վոդոնաեւայի հետեւորդներից շատերը տեսանյութը քաղաքավարի չեն համարել։ Նրանք նշել են, որ սեքսուալ արկածները հանրությանը նույնիսկ «փի արի» համար անելը դա չափից դուրս է։



© NEWS.am STYLE