«Արհեստական ինտելեկտը շուտով կփոխի այս աշխարհը»․ Ալեքսիս Օհանյան

14:03   23 հոկտեմբերի, 2018

Եվ այսպես, Reddit եւ Initialized Capital կազմակերպության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում ընկերների լուսանկարն է հրապարակել (լուսանկարն արել է Ալեքսիսը), որոնք նոր տեխնոլոգիաների աշխարհից ինչ-որ հրաշալի բան էին քննարկում։

Սակայն, մեր ուշադրություն գրավեց միկրոբլոգում կատարած գրառման առաջին տողերը, որտեղ Ալեքսիսը գրել է ակնկալվող փոփոխությունների մասին։ Կարդում ենք ու փորձում հասկանալ։

«Արհեստական ինտելեկտը հիմնովին կփոխի այս աշխարը եւ սա ոչ Տերմինատորի ոճով։ Ամեն ինչ ավելի արագ տեղի կունենա, քան մենքսպասում ենք», - մակագրել է լուսանկարն Ալեքսիսը, մատնացույց անելով այն փաստը, որ նա ուրախ է, որ ամենախելացի եւ ամենահիանալի գիտնականների հետ մի սեղանի շուրջ է գտնվում։

Մեր կողմից էլ հավելենք, որ աշխարհը շատ արագ է փոխվում։ Իսկ դրա հետ մեկտեղ եւ մեդիադաշտը, հւոյս ունենք, որ շուտով Հայաստան էլ կհասնի այդ թրենդը, որտեղ լրատվական կայքերն ու ինտերներ TV-ները կլինոն անցյալ, այլ ոչ թե ներկա)))



© NEWS.am STYLE