Գայթակղիչ շիկահեր Ելենա Վարդանյանը՝ հմայիչ կերպարում

10:40   23 հոկտեմբերի, 2018

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, սիթքոմներից հայտնի շիկահեր դերասանուհի Ելենա Վարդանյանն Instagram-ի իր էջում հաճախ է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, որոնք անմիջապես բարեհունչ մեկնաբանությունների միջոցով գնահատում են օգտատեր-երկրպագուները:

Այս անգամ գեղեցկուհի դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բավականին հրապուրիչ տեսքով։ Իր հրապարակած լուսանկարում դերասանուհին կրում է վառ կարմիր, ատլասե հանդերձանք, իսկ նրա կերպարն ինչպես միշտ ամբողջացնում ու լրացնում է կարմիր շրթներկը։

Լուսանկարին կից Ելենան մեկնաբանություն չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր բավականին շքեղ տեսքով, որն, անկեղծ ասած, մեզ հիշեցրեց լեգենդան Մերիլին Մոնրոյին: Լուսանկարում նա երկարափեշ զգեստով էր ու արտահայտիչ կարմիր շրթներկով:



© NEWS.am STYLE