«Ամեն ինչ գեղեցիկ է, երբ գեղեցիկը հենց քոնն է»․ Ալեքսանդր Բաբասյանի եւ նրա կնոջ ջերմ գրկախառնությունը

11:34   23 հոկտեմբերի, 2018

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով: 

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր Instagram-ում հաճախ է հրապարակում լուսանկարներ, որոնք պատմում են իր ու իր հրաշալի ընտանիքի առօրյայի ամենահետաքրքիր դրվագների մասին:

Այս անգամ Ալեքսանդրն միկրոբլոգի իր էջում հրապարակել է նոր, ջերմ, սիրով լի մի լուսանկար, որում ներկայացել է կնոջ՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ։

Զույգը ջերմ գրկախառնված լուսանկարվում է։ Իսկ սիրով լի լուսանկարին կից Ալեքսանդրը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ամեն ինչ գեղեցիկ է, երբ գեղեցիկը հենց քոնն է»։

Ավելի վաղ դերասանի կինը՝ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-յան միկրոբլոգում հրապարակել էր ջերմ ու սիրառատ լուսանկար ամուսնու հետ: Լուսանկարում նրանք կրկին գրկախառնված էին:

Լիլիթը ռուսալեզու գրառմամբ մեկնաբանել էր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Գնահատեք ամեն րոպեն ու վայրկյանը, քանի որ չգիտենք, թե ինչ սպասել վաղվա օրից: Թեւեր տվեք եւ մի կոտրեք դրանք»:



© NEWS.am STYLE