Եվա Բաղդասարյանը ներկայացրել է սպորտային լուքը

12:02   23 հոկտեմբերի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգտից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է իր սպորտային լուքը։ Լուսանկարում հմայիչ հայուհին կրում է կարմիր սպորտային համազգեստ եւ սեւ սպորտային կոշիկներ։

Դերասանուհու լուսանկարն արված է Սեւանում։ Իսկ լուսանկարին կից Եվան կատարել է ռուսալեզու հետեւյալ գրառումը․ «Բոլորին բարի օր․․․ Արեւը ջերմացնում է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է ընդհամենը 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր շատ կարճ, սեւ զգեստով: Եվան նստած էր, իսկ նրա կարճ հանդերձանքը ընգծել էր դերասանուհու սլացիկ ոտքերը: Գայթակղիչ լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել, սակայն նշել էր իր գտնվելու վայրը՝ Վրաստան, Թբիլիսի:



© NEWS.am STYLE