Օրլանդո Բլումը Քեթի Փերիին ծանոթացրել է որդու հետ

17:17   23 հոկտեմբերի, 2018

Օրլանդո Բլումը Քեթի Փերիին ծանոթացրել է որդու՝ Ֆլինի հետ (որդին Միրանդա Քերրի հետ ամուսնությունից է։ Հիշեցնենք, որ ավստրալացի աստղը բրիտանացի դերասանին դավաճանել է ջասթին Բիբերի հետ, ինչն էլ նրանց բաժանության պատճառ է դարձել)։

41-ամյա Բլումը օրերս տեղափոխվել էր վերականգնողական կենտրոն, քանի որ ոգելիցի, թմրանյութերի օգտագործումը նրան հասցրել էին նյարդային շեղումների, որոնք դերասանին պարբերաբար ոչ ադեկվատ վիճակի են հասցնում։

Բայց, ինչպես երեւում է, դերասանն այնտեղից արդեն դուրս է եկել, քանի որ միկրոբլոգի իր էջի story բաժնում, նա եւ իր ներկայիս սիրելի՝ երգչուհի Քեթի Փերին կադրեր են հրապարակել հայտնի երգչուհու եւ դերասանի որդու համատեղ զբոսանքից։

 «Նա շատ է մեծացել։ Նա հասկացել է, որ միայնակ լինելը այնքան էլ լավ բան չէ։ Քեթիի հետ նրա հարաբերություններն առաջին են, մինչ այդ շատ սխալներ են եղել, սակայն այժմ ամեն ինչ այլ է։  Իսկ Քեթին նրա վրա ոչ մի ճնշում չգործադրեց եւ ամեն ինչ ավելի հեշտ եղավ։ Նախկինում նա ցրված էր եւ չէր ցանկանում հանգստանալ։ Այժմ նա միանգամայն այլ մարդ է եւ բոլորը նրա համար ուրախ են», - պատմում է աղբյուրը։



© NEWS.am STYLE