Շուշաննա Թովմասյանը մեղրամսից առաջին լուսանկարն է հրապարակել

13:33   23 հոկտեմբերի, 2018

Երիտասարդ, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը վերջերս շատ պասիվ է սոցցանցերում: Նա հաճախ գրառումներ չի կատարում, չի ուրախացոնւմ երկրպագուներին իր նոր լուսանկարերով:

Շուշաննա Թովմասյանն օրերս ամուսնացել է եւ մեկնել մեղրամիսը վայելելու։ Այս մասին տեղեկանում ենք Շուշաննայի  Instagram-ի էջից։ Երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում նա ամուսնու՝ «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանի հետ է։ Նորապսկաները նստած են մոտոցիկլի վրա։

Հիշեցնենք, որ դերասանուհու ամուսնության մասին տեղեկացել ենք դերասան-հումորիստ Մկրտիչ Արզումանյանի` Instagram-ում հրապարակած լուսանկարից, որին կից նա շնորհավորել էր զույգին. «Երջանկություն նորապսակներին։ Վահե ջան, Շուշ ջան, սիրով և երջանկությամբ լի տարիներ եմ մաղթում»։

 



© NEWS.am STYLE