Աստղիկ Սաֆարյանի հերթական ոճային ֆոտոշարքը

15:02   23 հոկտեմբերի, 2018

Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու հրապարակումներ, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Այսօր երգչուհին իր Instagram-ում նոր, ոճային ֆոտոշարք է հրապարակել, որում նա սեղանի շուրջ նստած սուրճէ խմում։ Նարնջագույն հանդերձանքով ներկայացած հմայիչ գեղեցկուհին մեկնաբանության հատվածում խոսել է սուրճի եւ սուրճի ընկերների մասին։ Նա գրել է․ «Ո՞վ է ձեր «Սուրճի ընկերը»։ Նշեք մեկին ու՞մ համարում եք Ձեր «Սուրճի ընկերը»»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին այսօր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար էր տեղադրել, որում Աստղիկը ներկայացել էր շքեղ տեսքով: Նա կրում էր ոսկեգույն, զոլավոր, մինչեւ գոտկատեղը հասնող տաբատ, սեւ վերնազգեստ: Հմայիչ լուսանկարին կից որեւէ մեկնաբանություն Աստղրիկը չէր թողել:



© NEWS.am STYLE