Աննա Դովլաթյանն ամուսնու հետ հերթական լուսանկարն է հրապարակել

16:46   23 հոկտեմբերի, 2018

Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը վերջերս են ամուսնացել: Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնությունից հետո մեկնել էր Շրի Լանկա՝ վայելելու մեղրամիսը։ Ընդհանրապես, Աննայի միկրոբլոգի գրեթե բոլոր լուսանկարներն էլ նրբություն են ճառագում: Երեւում է, որ դրանք երբեք հապճեպ չեն հայտնվում միկրոբլոգում, այլ ընտրվում են նրբազգաց ու գեղեցիկ աղջկա կողմից:

Աննա Դովլաթյանն իր Instagram –ում ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ նոր, սիրառատ լուսանկար է հրապարակել, որում սիրահար զույգը գրկախարնված նստած է բազմոցին։ Դավիթն իր սիրահարված հայացքով նայում է Աննային։ Սիրառատ այս լուսանկարին կից Աննա որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննան իր Instagram –ում ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ նոր, սիրառատ լուսանկար էր հրապարակել, որում սիրահար զույգը Շրի Լանկայի տաքսու մոտ էին: Զվարճալի լուսանկարին կից Աննան ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Շրի Լանկայում այ այսպիսի զվարճալի տաքսիներ են՝ tuktu»:

 



© NEWS.am STYLE