«Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է այն կա»․ Լիլուի հմայիչ լուսանկարը

17:03   23 հոկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է իր հմայիչ կերպարը։ Համարձակ երգչուհին իր տեղադրած լուսանկարում մեքենայի մեջ է, իսկ դրան կից կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․  «Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է այն կա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել էր կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում էիեն կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։

 

 



© NEWS.am STYLE