Անդրեյ Գայդուլյանի նախկին կինը պատմել է նրա դավաճանության մասին

18:33   23 հոկտեմբերի, 2018

«ՍաշաՏանյա » եւ «Ունիվեր» սերիալների աստղ Անդրեյ Գայդուլյանին ու Դիանա Օչիլովան բաժանվել են ամուսնությունից մեկ ու կես տարի անց:

Դերասանն այն ժամանակ հայտարարել էր, որ բաժանությունը երկուսի որոշումն է եղել: Ինչպես գրում է «КП»-ն, նրա նախկին կինը հավաստիացնում է, որ ամուսնության ընթացքում ամուսինն իրեն դավաճանել է դերասանուհի Ալեքսանդրա Վելեսկեւիչի հետ:

Օրերս Դիանան «Звезды сошлись» հաղորդմանն էր հյուրընկալվել, որտեղ պատմել էր ամուսնու դավաճանության մանրամասների մասին: Նա խոստովանել է, որ մինչեւ հիմա ցավ է ապրում այդ մասին խոսելիս: Երբ Գայդուլյանն ասել է, որ նրանք պետք է բաժանվեն,նա շոկի է ենթարկվել ու երկար ժամանակ վստահ է եղե, որ դա պարզապես եւս մեկ փորձություն է ու ամուսինը շուտով խելքի կգա:

«Այդ վեճից առաջ մենք երջանիկ ընտանեկան կյանք ենք ունեցել: Ապրում էինք Լոս Անջելեսում, Անդրեյը զանգես ու ասաց որ պիկնիկի համար հիանալի տեղ է գտել ու արդեն գնել է շամպայնը: Ես բուտերբրոդներ պատրաստեցի ու վազեցի նրա մոտ: Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք, բայց ես արեւից ուժեղ այրվածք ստացա: Երբ մենք վերադարձանք համար, նա ինձ ասաց, որ ինձ շտապ կեֆիր է հարկավոր, ու պիտի գնամ դրա հետեւից , ես ասացի, որ պետք չէ ու մենք վիճեցինք ու 7 տարվա ընթացքում կուտակված ամեն բան իրար երեսի շպրտեցինք: Դրանից հետո ես ծնողներիս մոտ վերադարձա, իսկ նա մնաց ԱՄՆ-ում»:

Մեկ ամիս անց Օչիլովան իմացավ, որ ամուսինն իրեն դավաճանում է: Դայդուլյանն անգամ չէր փորձում հարթել հարաբերություններում առկա խնդիրները: Նա միանգամից ապահարզան պահանջեց:

«Օգոստոսի 3-ին ես վերադարձա, իսկ սեպտեմբերի 3-ին հեռախոսիս մեջ նշում նկատեցի, մեր հեռախոսները համապատասխանեցված են: Դա շատ ջերմ հաղորդագրություն էր ինչ-որ Սաշայի ուղղված: Սկզբում ես դրան նշանակություն չտվեցի, իսկ հետո իմացա, որ հոկտեմբերի 11-ին նրանք միասին Քիշինեւ են մեկնել, որտեղ առանձին համար են վերցրել, իսկ նա շամպայն է պատվիրել համար: Հաջորդ օրը նա պարզապես զանգեց ու ասաց, որ մենք բաժանվում ենք»:

Հիմա Դիանան համակերպվել է բաժանության հետ: Բայց սկզբնական շրջանում նա հույս էր փայփայում, որ սիրելին կվերադառնա ու կզգա իր սխալը: Սակայն դա չպատահեց:



© NEWS.am STYLE