Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստվում է դատի տալ դերասանի փաստաբանին

19:09   23 հոկտեմբերի, 2018

83-ամյա դերասանի ու Վիտալինա Ռոմանովսկայի աղմկահարույց ապահարզանի շուրջ ծավալված քաոսը ոչ մի կերպ չի հանդարտվում:

Վերջերս փաստաբանի՝ Լարիսա Շիրոկովսկայի շնորհիվ, Վիտալինային հաջողվել էր ապացուցել, որ իրեն վարկաբեկել են մարդիկ, ովքեր իրենց Ջիգարխանյանի ընկերներն են անվանել:

Դերասանի նախկին կինը մտադիր է պատժել վերջիններիս, հայտնում է «Дни»-ն: Դաշնակահարուհին որոշել է սկսել Արմեն Ջիգարխանյանի փաստաբանից՝ Եվգենի Պարֆենովից:



Մոսկվայի դատարան հայց է ներկայացվել «անձի արժանապատվության, պատվի, գործարար համբավի վերականգնման ու բարոյական փոխհատուցման» պահանջով: Պատճառը փաստաբանի հայտարարությունն է այն մասին, որ Վիտալինան ինսուլինի փոխարեն դերասանին ուժեղ հանգստացնողներ է տվել, որոնք նրան «հակացուցված են եղել»:

Ռոմանովսկայան պատրաստ է ապացուցել, որ դա զրպարտություն է:



«Պարֆենովը կլինի առաջինը, որի դեմ ես պատրաստվում եմ հայց ներկայացնել: Նա ստիպել է հասարակությանը մտածել, որ ես հանցագործ եմ: Հիմա նա ստիպված կլինի պատասխան տալ դրա համար: Ես այլեւս չեմ հանդուրժի այդ ամենը, կպատժեմ բոլորին, ովքեր ինձ հոգեւոր ու բարոյական տառապանք կպատճառեն», – հայտարարել է Ջիգարխանյանի նախկին կինը:





© NEWS.am STYLE