Երեկոյան զգեստով Մեգան Մարքլը՝ կլորացած փորիկով

21:45   23 հոկտեմբերի, 2018

37-ամյա Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլն ու 34-ամյա արքայազն Հարրին լքել են Ավստրալիան՝ ուղեւորվելով Ֆիջի: Արշիպելագում զույգը մի քանի օր կանցկացնի՝ իր շրջագայության շրջանակներում:





Պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո աշխարհի ամենահայտնի ու օրինակելի զույգերից մեկը վայելել է ընթրիքը Grand Pacific-ում:



Մեգան Մարքլն, ինչպես միշտ, պահպանել է անհրաժեշտ դրես կոդը: Արքայազն Հարրի կինը ներկայացել է երկարափեշ, կապույտ SAAFiYA զգեստով: Դատելով որովայնի հատվածի կատարյալ համապատասխանությունից՝ զգեստը հատուկ դքսուհու համար է կարված:



Արքայական ընտանիքի գեղեցկուհու կերպարն ամբողջացրել են շքեղ ադամանդե ականջօղերը: Թռիչքից հետո հանգստանալուց հետո Մեգանը բավականին թարմ ու պայծառ տեսք է ունեցել: Ողջ ընթացքում նրա դեմքին փայլել է ժպիտը:



                                                                                                            Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                  Լուսանկարները՝ Getty –ի



© NEWS.am STYLE