Խորը դեկոլտեով Անժելա Սարաֆյանի ցնցող տեսքը InStyle Awards 2018-ին

23:15   23 հոկտեմբերի, 2018

Հոլիվուդյան հայազգի դերասանուհի եւ պարզապես գեղեցկուհի Անժելա Սարաֆյանը պարբերաբար ցնցում է իր շքեղ հանդերձանքներով:

Հայուհին, ով հայտնվելով հանրաճանաչ ֆիլմերում, շարժում է մեր հպարտությունը, այս անգամ Լոս Անջելեսում մասնակցել է InStyle Awards 2018 մրցանակաբաշխությանը:



Անժելան անկրկնելի տեսք է ունեցել Rhea Costa-ի մանուշակագույն, փայլուն, երկարափեշ զգեստով: Աստղի կերպարն այնքան շլացնող է ստացվել, որ նրա մասին գրել է Daily Mail-ը:



Անժելայի ընտրությունը բավականին համարձակ է. Զգեստը ոչ միայն խորը լանջաբացվածք ունի, այլեւ ոտքի վրա ճեղքվածք: Այս ամենը նրա էլեգանտ կերպարն սեքսուալություն է հաղորդում:



Դե իսկ ողջ երեկոյան կերպարը ամբողջացրել են շքեղ ականջօղերը: Հեռուստաաստղը բավականին ուշադիր է աքսեսուարների ընտրության հարցում:




                                                                       Լուսանկարները՝ FilmMagic-ի, Getty-ի



© NEWS.am STYLE