Քիմ Քարդաշյանի լավագույն ընկերը 400 հազար դոլարանոց Rolls-Royce է գնել

11:17   24 հոկտեմբերի, 2018

Փաստորեն, միայն Քիմ Քարդաշյանը չէ, որ կարողանում է ցնցել իր շքեղ կյանքով: Նրան չի զիջում նաեւ նրա մտերիմ ընկեր Ջոնաթանը:

Քիմ Քարդաշյանի ավտոպարկում կան մի քանի Rolls-Royce, Range Rover, նաեւ Քանյե Ուեսթի վերջին նվերը՝ Mercedes Benz G-wagen:



Դա սիրելիից ստացած միակ նվերը չէ: Քիմը մեկ անգամ չէ, որ նկատվել է սպիտակ FERRARI 458 ITALIA-ի ղեկին: Սակայն, երեւում է այս մակնիշի մեքենաները պակասություն են անեւմ: Նրա ավտոտնակում կարելի է հանդիպել նաեւ FERRARI F430: Քիմի սիրելի մեքենաներից է նաեւ Mercedes Benz G-wagen-ն:

Դե դա Քիմի մասին, սակայն չշեղվենք, մենք Ջոնաթանի մասին ենք խոսում, որը 400 հազար դոլարով Rolls-Royce է գնել: Մենք այստեղ մոտիկից 400 հազար դրամ չենք տեսել, իսկ աշխարհի մյուս ծայրում 400 հազար դոլարը ծախսվում է ակնթարթորեն:



                                                                                                          Աղբյուրը՝ Daily Mail

                                                        Լուսանկարները՝ Backgrid, Instagram, WireImage



© NEWS.am STYLE