00:06 24 հոկտեմբերի, 2018Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը մշտապես Instagram-ում հրապարակում է լուսանկարներ, որոնք հաճախ համեմում է հումորով կամ ներկայանում է տարբեր կերպարներով:
Այս անգամ Մկոն իր միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է «Կարգին հաղորդման» ամենահայտնի կերպարներից մեկով:
Լուսանկարին կից ինչպես միշտ հանդիպում ենք դերասան-հումորիստի զվարճալի ու տեղին մեկնաբանությանը. «Ապե ջան, բոլորին բռնում, բաց եք թողնում, բայց ինձի տենց էլ բաց չթողեցիք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, գրեթե բոլոր հանրային կարեւորության թեմաներին անդրադարձ կատարող արտիստը կիսվել էր իր տոնական տրամադրությամբ:
Ժպիտ առաջացնող ու ջերմություն տարածող հերթական լուսանկարը նա մեկնաբանել էր՝ հրապարակմանը կից գրելով. «Այստեղ չեմ ծնվել, բայց այստեղ եմ մեծացել։ Շնորհավոր տոնդ, Երեւան ջան»։