VARDA-ն ձողի վրա ռոմանտիկ պար է ցուցադրել

12:14   24 հոկտեմբերի, 2018

Մինչ քաղաքական գործիչները որոշում են իրենց հարցերը, մենք դատարկ սառնարաններով հետեւում ենք քաղաքական կյանքին, այնտեղ հեռվում իր պարով մարդկանց ուրախացնում է VARDA-ն։

Հայուհին իր Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում պարուհին ձողի վրա ռոմանտիկ պար է պարում։

Այդ պարին հետեւելն ավելի հաճելի է, քան այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր հասարակական-քաղաքական կյանքում։ Իսկ մինչ քաղաքական գործիչները որոշում են իրենց հարցերը, մենք սարսափով մտածում ենք, թե ինչպես ենք անցկացնելու այս ձմեռը։

Եվ հա, իհարկե, եկեք վերջապես հասկանանք, թե ինչով են առանձնանում ձողի վրա պարն ու մերկապարը։ Այնտեղ ոչ ոք չի մերկանում եւ ներքնազգեստի մեջ գումար չեն դնում։ Ձողի վրա պարը դժվար հնարքներով սպորտ է։ Բավական է բարոյականության մասին դասախոսություններ կարդաք, եթե կարոք եք փորձեք։ Այ այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի))))։



© NEWS.am STYLE