Ալեքսիս Օհանյանը Մայամիից զվարճալի լուսանկար է ցուցադրել

13:11   24 հոկտեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանը Մայամիից զվարճալի լուսանկար է ցուցադրել։ Գործարարի Instagram-ը համալրվել է հերթական լուսանկարով։ Դատելով լուսանկարին կից արված գրառումից, այն ինչ-որ առումով կապված է Ֆլորիդայում տեխնոլոգիաների զարգացման հետ․ «Այստեղ աներեւակայելի արագությամբ զարգանում են տեխնոլոգիաները»։

Թե ինչ նա նկատի ուներ, ամենայն հավանականությամբ մենք չենք հասկանա, դե ինչ արած, մեզ մոտ ընտրություններ են, ԱԺ-ն եւ այլն։ Իսկ մենք, ժողովուրդ, շեղվում ենք այդպիսի կարեւոր գործերից ինչ-որ նկարի պատճառով։

Reddit եւ Initialized Capital կազմակերպության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում ընկերների լուսանկարն է հրապարակել (լուսանկարն արել է Ալեքսիսը), որոնք նոր տեխնոլոգիաների աշխարհից ինչ-որ հրաշալի բան էին քննարկում։

Սակայն, մեր ուշադրություն գրավեց միկրոբլոգում կատարած գրառման առաջին տողերը, որտեղ Ալեքսիսը գրել է ակնկալվող փոփոխությունների մասին։ Կարդում ենք ու փորձում հասկանալ։

«Արհեստական ինտելեկտը հիմնովին կփոխի այս աշխարը եւ սա ոչ Տերմինատորի ոճով։ Ամեն ինչ ավելի արագ տեղի կունենա, քան մենքսպասում ենք», - մակագրել է լուսանկարն Ալեքսիսը, մատնացույց անելով այն փաստը, որ նա ուրախ է, որ ամենախելացի եւ ամենահիանալի գիտնականների հետ մի սեղանի շուրջ է գտնվում։



© NEWS.am STYLE