Օլգա Բուզովան փորձել է Կադիրովի դստեր մոդելավորած հագուստը

14:12   24 հոկտեմբերի, 2018

Օլգա Բուզովան Instagram-ում 13 միլիոն հետեւորդ ունի, հեռուստահաղորդավարուհին եւ երգչուհին ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկն է։

Օլյան այս անգամ այցելել է Գրոզնի, չգիտենք, թե ինչ էր անում այնտեղ, սակայն դատելով լուսանկարից նա հանդիպել է Ռամզան Կադիրովի դստեր՝ Այշատի հետ, որը զբաղվում է սեփական ապրանքանիշի հագուստների արտադրությամբ։

Այշատի ստեղծագործություններից մեկը Օլյան փորձել է իր վրա, ինչի մասին տեղեկացրել է իր հետեւորդներին։ Նշենք, որ Չեչնիայի մայրաքաղաք յուրաքանչյուր այցի ժամանակ աստղն ուղեւորվում է աղջկա հավաքածուից նոր հագուստ կրելու։

«Իմ սիրելի Այշատ, շնորհակալ եմ նրբության եւ գեղեցկության համար, որը դու ես ստեղծում», - մակագրել է Բուզովան լուսանկարը։

 



© NEWS.am STYLE