Ջասթին Բիբերին ու Հեյլի Բոլդուինին «բռնացրել են» Լոս Անջելեսում

15:07   24 հոկտեմբերի, 2018

Աստղերի այս բոլոր տեսախցիկների առջեւ հայտնվելը, իբր պապարացիներն են իրենց նկարում, ինչ-որ շատ է նման բեմադրության։ Հայտնի է, որ աստղերը ժամի եւ վայրի մասին պայմանավորվում են պապարացիների հետ, որտեղ եւ ինչպես նրանք երեւան տեսախցիկների առջեւ։ Այս ամենը կրում է գովազդային բնույթ։ Հենց այս պահերին են աստղերը ոտքից գլուխ հագնում են տարբեր բրենդային հագուստ, որոնց հետ նրանք կնքած պայմանագիր ունեն ))))

Եւ այսպես, Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը (ըստ խոսակցությունների նրանք արդեն ամուսնացել են), երկու անգամ երկու ժամ տարբերությամբ նկատվել են Բեվերլի Հիլզում։

Այ այսպիսի հագուստով։

Հեյլի Բոլդուինը Chanel ապրանքանիշը գովազդելիս։

Ի դեպ, Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը պլանավորում են ամուսնանալ մոտ ժամանակներս, սակայն դա նրանց չի խանգարում, որպեսզի գրանցեն իրենց՝ Hailey Bieber ապրանքանիշը։ Այս մասին գրում է TMZ-ը։ Բիբերն ու Հեյլին մտադիր են թողարկել իրենց համատեղ հագուստի ապրանքանիշը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Splash

 



© NEWS.am STYLE