Քանյե Ուեսթին, որպես ռոք երգիչ մտադիր են նոմինացնել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ

17:11   24 հոկտեմբերի, 2018

Այս աշխարհը վերջնականապես եւ անշրջելիորեն խելագարվել է։

Քանյե Ուեսթին, որպես ռոք երգիչ մտադիր են նոմինացնել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, հայտնում է TMZ-ը։

Ամերիկյան ձայնագրության լեյբլը, որը պատկանում է Universal Music Group-ին,  Def Jam ընկերությունը առաջ է քաշել ռեփերի Freeee ստեղծագործությունը՝ երկու անվանակարգերում՝ «Լավագույն ռոք երգ» եւ «Լավագույն ռոք ներկայացում»։

Այս պահին նախնական քվեարկության փուլն է եւ եթե Քանյեն այն անցնի, ապա կնոմինացվի այդ անվանակարգերում։

Ի դեպ, Ուեսթըն արդեն  ներգրավված է «Տարվա պրյոդյուսեր» անվանակարգում, իսկ նրա երգիչները, որոնք Քանյեի ղեկավարությամբ ձայնագրում են իրենց ալբոմները Pusha T (Rap Album) եւ Թեյանա Թեյլորը (R&B Album), ինչպես նաեւ նրանք նույնպես նոմինացված են պրոստիժային մրցանակաբաշխությանը։

 



© NEWS.am STYLE