Ջոնի Դեպը չի խաղա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիմի նոր սերիայում

18:34   24 հոկտեմբերի, 2018

Աստված իմ, որքան հիմար պետք է լինի մարդը, որ Ջոնի Դեպին հանի այդ պրոեկտից։ Disney ստուդիան շարունակում է փչացնել ֆիլմերը, եւ «Աստղային պատերազմներ»-ից հետո հաջորդ զոհը դարձավ  «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիմը։

Ինչպես գրում է Deadline-ը Disney ընկերությունը բանակցություններ է սկսել Ռետ Ռիզի հետ եւ Փոլ Վերնիկի հետ, որոնք պետք է գրեն «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիմի շարունակության սցենարը։

Ստուդիան այժմ բանակցություններ է վարում սցենարիստների հետ, որոնք ստեղծել են այնպիսի բլոկբաստերներ, ինչպիսիք են «Դեդպուլ» եւ «Բարի գալուստ Զոմբիլենդ»։ Ֆիլմի թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ Ջոնի Դեպը, ով ֆիլմում կերտել է Ջեք Սփարոուի կերպարը, չի նկարահանվի։

Պրոդյուսեր Ջերրի Բրուկհայմերը շարունակում է աշխատել ֆիլմի վրա, որի հինգ մասերը բերել է 4,5 մլրդ դոլար՝ 14 տարվա ընթացքում։



© NEWS.am STYLE