Քլոե Քարդաշյանը լքել է իր բոյֆրենդին

19:17   24 հոկտեմբերի, 2018

Քլոե Քարդաշյանաը վերջապես կատարել է այդ կարեւոր քայլը: Նա լքել է իր դստեր՝ Թրուի հորը՝ Cleveland Cavaliers-ի 27-ամյա բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնին: Վերջինս դստեր լույս աշխարհ գալուց օրեր առաջ հասցրել էր սիրելիին միանգամից մի քանի կնոջ հետ դավաճանել:

Մարզիկն արդեն մի քանի օր է Քլիվլենդում է, իսկ The Keeping Up with the Kardashians ռեալիթի-շոուի աստղ 34-ամյա Քլոեն հանգիստ շարունակում է իր կյանքը Լոս Անջելեսում:



Զույգը մի քանի օր միասին է եղել, հետո կրկին որոշել է բաժանվել, People-ին հայտնում են ներքին աղբյուրները:  

«Քլոեն իրեն շատ հանգիստ է պահում: Նա իրեն վստահ ու հավասարակշռված է զգում Լոս Անջելեսում: Սկզբում նրանց մոտ ամեն բան լավ էր, բայց Քլոեն իրեն շատ լավ է զգում նաեւ առանց նրա: Նա ժամանակ է անցկացնում դստեր հետ ու տրամադրված է կյանքի նոր փուլ սկսել: Նա չի պատրաստվում թողնել ամեն բան ու վերադառնալ Քլիվլենդ, որքան էլ որ Թրիստանը պնդի: Քլոեն չի ուզում նրա հետ լինել», - հայտնել են ինսայդերները:




© NEWS.am STYLE