40-ն անց աստղեր, որոնք փայլում են իրենց շքեղությամբ

22:45   24 հոկտեմբերի, 2018

Հոլիվուդում, թերեւս, ժամանակն այլ կերպ է «հոսում»: Թվում է՝ հոլիվուդյան աստղերը չեն ծերանում, իսկ եթե անգամ ծերանում են, ապա այդ գործընթացը նմանվում է արվեստի:

Այսօր NEWS.am Style-ը անդրադառնում է հոլիվուդյան գեղեցկուհիների, որոնք տարիների հետ գնալով ավելի հիասքանչ են դառնում, ինչպես օրինակ, կոնյակը:

Այս ցանկը բացում է անկրկնելի 54-ամյա Մոնիկա Բելուչին: Կին, ում կերպարը ներառում է սեքսուալություն եւ արիստոկրատություն: Համաձայնեք, սա համադրություն է, որին դժվար է հասնել:




Հաջորդը Շարլիզ Թերոնն է, որը, չնայած 43 տարեկան է, սակայն նրա էլեգանտությունը ֆիլմ ստեղծողների համար իրական զենք է, իսկ նուրբ մերկությունը շարունակում է գովազդային ընկերություններին ոգեշնչել:





Պենելոպե Կրուսը իսպանական կրքերի իրական մարմնացում է: 44-ամյա աստղը մի շարք բրենդների դեմքն է: Իր հարցազրույցներում նա բազմիցս նշել է, որ ցանկություն չունի թաքցնել իր տարիքը, քանի որ վստահ է՝ հնարավոր է գեղեցիկ ծերանալ:





51-ամյա Նիկոլ Քիդմանը այն դերասանուհիներից է, ում ժպիտը միշտ հիշեցնելու է մանկական անմեղություն: Այս անուշիկ դերասանուհին շարունակում է եթերային դերեր մարմնավորել ֆիլմերում: Սպիտակամաշկ ու կանաչաչյա գեղեցկուհին շատերի իդեալն է:





Եզրափակենք շարքը երգչուհի-դերասանուհի Ջենիֆեր Լոպեսով: Հավանաբար շատերի երազանքն է 49 տարեկանում այսպիսի տեսք ունենալ: Ջեյ Լոյի գեղեցկության բանաձեւը շատ պարզ է ու հանրամատչելի՝ սպորտ + առողջ սնունդ + բարձր ինքնագնահատական:







© NEWS.am STYLE