Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր կյանքի սիրուն

23:50   24 հոկտեմբերի, 2018

Դեն Բիլզերյանի անունն ասոցացվում է հարստության ու վայելքների հետ: Մենք գրեթե ոչինչ չգիտենք այս տղայի հոգու ու նրա զգացածի մասին, փոխարենը՝ տեղյակ ենք, թե երբ ու որտեղ է նա զվարճանում իր անհաշվելի ընկերուհիների հետ:

Պարզվում է, Դենի կյանքում կա մեկը, ում նա իր կյանքի սերն է համարում: Համաձայնեք՝ դժվար է հավատալ:



Պոկերի արքան իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որում անկողնում պառկած է իր սիրելի կատվի հետ: Նա մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Իմ կյանքի սեր»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր Instagram-ում հրապարակած լուսանկարը մեկնաբանել էր՝ գրելով. «Նոր պաստառները լույս են տեսնում։ Տասը մոդելներից երեքն արդեն ընտրվել են, մնացել է եւս յոթ տեղ 100 000-անոց պայմանագրով, որոնք կկնքվեն եկող ամիս»:






© NEWS.am STYLE