Գարիկ Մարտիրոսյանը գովազդել է իր մասին կնոջ գիրքը

14:09   25 հոկտեմբերի, 2018

Օրերս Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան անոնսել էր իր գիրքը՝ «Երգիծաբանի կնոջ օրագիրը» գիրքը։ Գարիկի եւ Ժաննայի նուրբ հումորով լի այս ստեղծագործությունն այսօր վաճառքի է հանվում, իսկ հայ շոումենը որոշել է օգնել Ժաննային եւ փոքրիկ հոլովակով գովազդել է իր մասին գիրքը))))

Գարիկն իր Instagram-ում, ինչին մենք անընդմեջ եւ ուշադիր հետեւում ենք, դիմել է իր էջի հետեւորդներին, որպեսզի շտապեն գրախանութ, այլ ոչ թե մթերային խանութ։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

««Երգիծաբանի կնոջ օրագիրը» հոկտեմբերի 25-ից բոլոր գրախանութներում, հեղինակ՝ @jannalevina_martirosyan-ը վաճառքի ողջ հասույթը տրամադրելու է Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամին», - հայտարարում է Գարիկը տեսանյութում։



© NEWS.am STYLE