Ալեքսիս Օհանյանը գումար է ներդնում սոցցանցերի ապագայի համար

15:29   25 հոկտեմբերի, 2018

Նա կես միլիոն հետեւորդն ունի Instagram-ում։ Սա քիչ չէ, սակայն նա գերակտիվ է կյանքում եւ խոսքը շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին չէ, այլ շատ խելացի՝ Ալեքսիս Օհանյանի։

Reddit եւ Initialized Capital կազմակերպության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որն ինչ-որ հաղորդման նկարահանումից կադր է, սակայն այստեղ հատկանշական չէ այն փաստը, այլ լուսանկարին կից արված գրառումը, որտեղ Ալեքսիսը բացում է մի փոքրիկ գաղտնիք, իսկ կոնկրետ, թե ինչպիսի ստարտափերում է գումար ներդնում իր ընկերությունը։

«Ահա իմ կանխագուշակումը։ Մոտակա հինգ տարիներին Ֆլորիդայում տեղի  ունենալու ստարտափերի եւ սոցցանցերի մեկնարկների բում։ Այս նահանգը, որտեղ ծնելիության ամենաբարձր վարկանիշն է եւ նոր ծննդաբերած մայրերի մեծ մասը սմարթֆոնները ձեռքներին նստած է տանը։ Ես տեսնում եւ ծանոթանում եմ շատ մարդկանց հետ, որոնք երազում են նոր, ապագայի սոցցանցի մասին։ Երիտասարդների համար սոցցանցերը, սակայն նրա այն զանգվածի համար, որոնք այժմյա հարթակների համար մուտքի իրավունք չունեն եւ ամբողջությամբ մերժվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջավայրում։ Այ հենց այսպիսի ստարտափերում էլ ես ներդրումներ եմ կատարում», - գրել է Օհանյանը։

 

 



© NEWS.am STYLE