Գարիկ Մարտիրոսյանի կինը մրցույթ է կազմակերպել, որի մրցանակը Comedy club-ի նկարահանումներին մասնակցելն է

17:19   25 հոկտեմբերի, 2018

Եվ այսպես, մենք օրերս հայտնել էինք, որ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան անոնսել էր իր «Երգիծաբանի կնոջ օրագիրը» գիրքը։ Գարիկի եւ Ժաննայի նուրբ հումորով լի այս ստեղծագործությունն այսօր վաճառքի է հանվում, իսկ հայ շոումենը որոշել է օգնել Ժաննային եւ փոքրիկ հոլովակով գովազդել է իր մասին գիրքը))))

Գարիկն իր Instagram-ում, ինչին մենք անընդմեջ եւ ուշադիր հետեւում ենք, դիմել է իր էջի հետեւորդներին, որպեսզի շտապեն գրախանութ, այլ ոչ թե մթերային խանութ։

Իսկ Ժաննա Լեւինայի միկրոբլոգի էջը համալրվել է մրցույթի մասին ինֆորմացիայով։

«Ուշադրություն։ Ինչպես եւ խոստացել էի, մրցույթ!!!!! Մրցանակը․ երկու տոմս՝դեկտեմբերին Comedy club-ի նկարահանումներին մասնակցություն։

Մրցույցթի պայմանները, պետք է գնել իմ «Երգիծաբանի կնոջ օրագիրը» գիրքը, այնուհետեւ անել օրիգինալ լուսանկար կամ հետաքրքիր եւ զվարճալի տեսանյութ գրքով։ Հրապարակել ձեր ստեղծագործությունը միկրոբլոգի ձեր էջում։ Գրել женаюмориста հեշթեգը եւ նշել իմ էջը @jannalevina_martirosyan։ Դեկտեմբերի 1-ին կհայտարարեմ երեք հաղթողներին եւ յուրաքանչյուրը կստանա երկուական տոմս։ Գրքի եւ գնման կտրոնի առկայությունը նկարահանման հրապարակ մուտք գործելու պարտադիր պայման է», - գրել է Ժաննան։ Այնպես որ սկսեցինք։



© NEWS.am STYLE