Կրքոտ Էմիլի Ռատաժկովսկու ամենօրյա տեսքը զարմացրել է երկրպագուներին

22:45   25 հոկտեմբերի, 2018

Էմիլի Ռատաժկովսկին մերօրյա ամենապահանջված ու ամենաքննարկվող մոդելներից մեկը լինելուց բացի նաեւ կին է, ում լուսանկարների կողքով պարզապես անհնար է անցնել անտարբեր: 

Հույսեր տածող տղամարդիկ, սակայն, կարող են նահանջել. 27-ամյա կրքոտ սեւահերն ամուսնացած է ու երեւում է՝ բավականին երջանիկ է իր ամուսնական կյանքում:

Սուպերմոդելը նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում , որում ներկայացրել է իր ամենօրյա տեսքը: Լուսանկարը հենց այդպես է վերնագրված:



Էմիլիի շքեղ կյանքի մասին մենք գիտեինք, բայց այն, որ անգամ առօրյայում նա այսքան շքեզ է, նորություն էր: Այն զարմացրել էր նաեւ երկրպագու-հետեւորդներին, որոնցից շատերը նշել էին, որ հնարավոր չէ ամեն օր պճնված լինել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կլքոտ սեւահերն իր Instagram-ում հրապարակել էր նոր լուսանկարներ, որոնցում 27-ամյա գեղեցկուհին վայելում էր իր հանգիստը Հունաստանի ափերում:



© NEWS.am STYLE