Թոփլես Լիլի-Ռոուզ Դեպը Պամելա Անդերսոնի հետ ֆոտոշարքում

11:09   26 հոկտեմբերի, 2018

Վանեսսա Պարադիի եւ Ջոնի Դեպի 19-ամյա դուստր Լիլի-Ռոուզ Դեպը թոփլես նկարահանվել է V Magazine-ի համար։ Նրան ընկերակցել է 51-ամյա Պամելա Անդերսոնը։

Լիլի-Ռոուզը հանդիսանում է Կարլ Լագերֆելդի մուսան, աղջիկը համագործակցում է Chanel ապրանքանիշի հետ, ինչպես նաեւ նկարահանվում է ֆիլմում։

Ֆոտոշարքը հայտնի լուսանկարիչ Լյուկ Գիլֆորդի ձեռքի գործն է։

«Լիլի Ռոուզը հիանալի արարած է։ Նա հիանալի հասկանում է իր ունիկալությունն ու գեղեցկությունը, իսկ դրա հետ մեկտեղ նա մնում է շատ նուրբ ու միամիտ», - Լիլի Ռոուզի հետ համարգործակցությունը նկարագրել է Պամելան։

«Ես շատ ամեստ եմ, երբ գործը վերաբերում է նման երեւույթներին, այ հենց դրա պատճառով էլ ինձ շատ է դուր գալիս դերասանուհի լինելը, - ասել է նա Քրիսթեն Ստյուարտի հետ հարցազրույցի ժամանակ։ - Դա ինձ թույլ է տալիս փոխվել եւ անել ինչ-որ բան, որը բնորոշ չէ ինձ։ Ինձ ավելի հեշտ է  լինել մեկ յալ մարդ, քան լինել հենց ինքս»։

Ֆոտոշարքին կից հարցազրույցում Լիլին խոստովանում է, որ նա շատ է կարդում եւ երկար տարիների ընթացքում նա «տրվել է» Խարուկի Մուրակամիի գրքերին։ «Նա իմ սիրելի հեղինակն է, - ասում է նա։ - Այժմ ես կարդում եմ Ջիմ Քերոլի «Բասկետբոլիստի օրագիրը» եւ շատ մեծ բավականություն են ստանում»։

Հարցազրույցում նա քննարկում է նաեւ իր սիրելի ֆիլմը «Ослиная шкура»-ն, որը նկարահանվել է Ֆրանսիայում՝ 1970 թ․-ին։ Այդուհանդերձ նա խոստովանում է․ «Մի մտածեք, որ ես չեմ դիտել «Սումերկի» ֆիլմը, երբ ավելի երիտասարդ էի։ Ես իսկական երկրպագու էի»։



© NEWS.am STYLE