Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հայրը Թրամփին մեղադրում է կեղծավորության մեջ

10:25   26 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հայրը, հենց ինքը՝ հայտնի Բրյուս Ջենները, այժմ Քեյթլին Ջենները նախագահ Թրամփին մեղադրում է կեղծավորության մեջ։

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, որտեղ Քեյթլինը հոդված է գրել, նրան դուր չի գալիս այժմյան նախագահի վերաբերմունքը տրանսգենդերների հանդեպ։

«Թրամփը տրանսգենդերներին օգտագործեց իր քաղաքական նպատակների համար։ Մենք նրա խաղաքարտն էինք, իսկ հիմա նա մեզ դեմ է դուրս եկել, որպեսզի ակտիվացնի իր կուսակցության աջ։ Ես նրան աջակցել եմ մինչեւ ընտրությունները, քանի որ նա Հանրապետական կուսակցության կողմից խոստացել էր լավացնել ԼԳՏԲ ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքը։ Դրա պատճառով մեր շրջանակներից շատ մարդիկ ինձ հետ վիճեցին։ Իսկ այժմ Թրամփը  չարդարացրեց մեր հույսերը, նա խաբեց ինձ։

Թրամփը առաջին հանրապետական նախագահն էր, որը խոստացավ աջակցել համայնքին, սակայն իրականում նախագահն առանց հոգնելու հարձակվում է ԼԳՏԲ համայնքի վրա։ Մեր ազգի նախագահը հարգանք չցուցաբերեց հասարակության մեջ գոյատեւողների հանդեպ։ Նա արհամարեց մեր անկեղծությունը։ Նա վիրավորեց մեր արժանապատվությունը։ Նա նման վերաբերմունքով վիրավորեց նաեւ ինձ։ Նա հայտարարում է, որ նրա հակատրանսգենդերային քաղաքականությունը երկրի ապահովության համար է», - ասել է Ջենները։



© NEWS.am STYLE