Քայլի Ջենները 2019թ․-ի օրացույցի համար կրկին ներկայացել է թագով

12:10   26 հոկտեմբերի, 2018

Ո՞րն է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի լավ կողմը, դա այն է, որ նրանք գումար են ստեղծում բացառապես ամեն ինչից, նույնիսկ օդից։ Փառք Աստծու անխելքները շատ են, որոնք ամեն հիմարության համար գումար են ծախսում, իսկ այդ ամենը գումար է բերում այն մարդկանց, որոնք ստեղծում են այդ։

Քայլի Ջեները, օրինակ, Քարդաշյան ընտանիքի փոքր անդամը, ով ամենահայտնին է Instagram-ում, 2017թ․-ին, ռեալիթի շոուի աստղը թողարկել էր օրացույց, որն արդեն օնլայն գնվել է հաշված րոպեների ընթացքում, ահա եւ կրկին որոշել է կրկնել այդ միտքը եւ 2019թ․-ի համար կրկին պատրաստել է իր լուսանկարներով օրացույց։

Անցած անգամ Քայլին թագ էր կրում։

Իր Instagram-ում Քիմ Քարդաշյանի 21-ամյա քույրը օրացույցի լուսանկարներից մեկն է հրապարակել եւ գրել է․

 «Ընկերներ, ես անհամբեր սպասում եմ, թե երբ է հանվելու վաճառքի։ Սա օրացույցի շապիկի լուսանկարն է։ Ձեզ հաստատ դուր կգան բոլոր լուսանկարները»։

Հիշեցնենք, որ Քայլին ռեփեր Թրեւիս Սքոթի հետ դաստիարակում է ութ ամսական Սթորմիին։

 



© NEWS.am STYLE