Ալեքսիս Օհանյանը Metallica-յի համերգին

14:23   26 հոկտեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանը մեկ անգամ չէ խոստովանել, որ Metallica խմբի մեծ երկրպագու է։ Եվ սիրելի, լեգենդար ռոք խմբի համերգին ներկա գտնվելու ուրախությունը զգացվում է նույնիսկ Instagram-ի միջոցով։

Reddit եւ Initialized Capital կազմակերպության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում փոքրիկ հոլովակ է հրապարակել (ի դեպ, այն առանց ձայնի է, քանի որ միկրոբլոգը ուշադիր հետեւում է, որ հեղինակային իրավունքը չխախտվի)։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

«Դրոններ եւ Metallica։ Ես չգիտեմ ով է ավելի երջանիկ, այն դեռահասը, որը հիմա իմ մեջ կա, թե ես, ով 35 տարեկան է», - մակագրել է տեսանյութն Ալեքսիսը։

Մեր կողմից հավելենք, որ ռոքի սիրահարներ, հուլիսի 21-ին խումբը ելույթ կունենա Մոսկվայում։ Եթե ֆինանսի հետ խնդիրներ չունեք, կարող եք մեկնել եւ զվարճանալ։ Տոմսեր դեռ կան, այսօր առավոտյան մենք ստուգել ենք)))



© NEWS.am STYLE