Քիմ Քարդաշյանի երկրպագուները զայրացել են հայուհու վրա նրա բարեմասնությունների հատվածում հերթական ֆոտոշոփի պատճառով

17:17   26 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը կրկին «կրակահերթի» տակ է հայտնվել Instagram-ի իր հետեւորդների կողմից։ 38-ամյա հայուհին ի ուրախություն միկրոբլոգի իր 119 միլիոն հետեւորդներին վերջին շաբաթվա ընթացքում նա հրապարակել է իր կոսմետիկ միջոցների նոր գովազգային լուսանկարները։

Սակայն, լուսանկարները բավականին սադրիչ էին, որոնցում Քիմը նորկայացել էր թեփլես, նրանցից որոշներում նա ամբողջովին մերկ էր ներկայացել։

Սակայն, հետեւորդներին զայրացրել է վերջին լուսանկարը, որը նրանց համոզմամբ, առանց ֆոտոշոփի չի եղել։

Ռեալիթի շոուի աստղի երկրպագուները հաստատում են, որ ակնհայտ է ֆոտոշոփի առկայությունը, քանի որ փոքրացվել է նրա բարեմասնության չափսը։

Իսկ ոմանք նույնիսկ կասկածում են, արդյոք Քիմն է պատկերված լուսանկարում։

Այլ օգտատերեր էլ պնդում են, որ Քիմը, չնայած հերքում է ֆոտոշոփի օգտագործումը, հաջող չի փոփոխել լուսանկարը։

Քիմն իր հերթին լռություն է պահպանում, սակայն, եթե համեմատենք երեք շաբաթ վաղեմությամբ հայուհու միկրոբլոգի էջում հրապարակած լուսանկարները, ապա օգտատերերի պնդումները ակնհայտ են դառնում։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE