37-ամյա Մեգան Մարքլն ու նրա ամուսին արքայազն Հարրին այցելել են Ավստրալիական աշխարհագրական համայնքի մրցանակաբաշխությանը:
Այս միջոցառմանը Սասսեքսի դքսուհին արքայական տեսքով է ներկայացել: Նա կրել լայն ու երկարափեշ Oscar de la Renta բրենդի զգեստ: Շքեղ զգեստը զարդարված է եղել անսպասելի դիզայներական լուծումներով՝ սեւ թռչունների տեսքով:
Նախշերի հեղինակը ֆրանսիացի դիզայներ Սառա Էսմուանն է: Գեղեցկուհեւ կերպարը ամբողջացվել էր սեւ դասական կոշիկներով:
Նրա դիմահարդարումն այս անգամ փոքր-ինչ ավելի արտահայտիչ է եղել՝ շնորհիվ արտահայտված այտոսկրերի:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Reuter, Epa, Getty