Մերկացած Քիմ Քարդաշյանը հերթական անգամ զայրացրել է երկրպագուներին

00:15   27 հոկտեմբերի, 2018

38-ամյա հայուհին ի ուրախություն միկրոբլոգի իր 119 միլիոն հետեւորդներին վերջին շաբաթվա ընթացքում հրապարակել է իր կոսմետիկ միջոցների նոր գովազգային լուսանկարները, որոնցում նա բավականին գայթակղիչ տեսք ունի:

Քիմի կիսամերկ լուսանկարները տարբեր արձագանքների արժանացան, սակայն քննադատությունների թիրախում հայտնվեց նաեւ վերջին հրապարակումը, որում մերկացած Քիմի գրկում նրա կրտսեր դուստրն է՝ Չիկագոն:



Շատ երկրպագու-օգտատերերի համար լուսանկարը անհասկանալի է ու քննադատությունների արժանի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում,որում պատկերված էր այդ անգամ դուստրերից ավագը՝ 5-ամյա Նորթը:



© NEWS.am STYLE