VARDA-ն՝ Ֆրիդա Կալոյի կերպարում

12:17   27 հոկտեմբերի, 2018

Այ քեզ բան, VARDA-ն ներկայացել է հանրահայտ մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի կերպարով: Ահա եւ իր՝ նկարչի լուսանկարը, որը հրապարակել է պարուհին:

VARDA-ն չի պարզաբանել՝ ինչ նպատակով եւ ինչու, սակայն երկու լուսանկար է հրապարակել, որոնցից մեկն այսպես է մակագրել.

«Ձեր Ֆրիդան շատ երջանիկ է եւ շատ հոգնած բորշ է ուտում: Ավելի ուշ կպատմեմ եւ ցույց կտամ»,- հետաքրքրություն է առաջացրել հայուհին:

Հայուհին ավելի վաղ իր Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում պարուհին ձողի վրա ռոմանտիկ պար է պարում։

Այդ պարին հետեւելն ավելի հաճելի է, քան այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր հասարակական-քաղաքական կյանքում։ Իսկ մինչ քաղաքական գործիչները որոշում են իրենց հարցերը, մենք սարսափով մտածում ենք, թե ինչպես ենք անցկացնելու այս ձմեռը։



© NEWS.am STYLE