Դեն Բիլզերյանը հերթական անգամ ներկայացել է միայն շորտով

13:20   27 հոկտեմբերի, 2018

Դեն Բիլզերյանն, ինչպես միշտ, բարձունքի վրա է, եւ այն էլ՝ ինչպիսի: Դուք երբեւէ այս տղային հագնված տեսե՞լ եք: Նա մշտապես շորտով է եւ շրջապատված մերկ գեղեցկուհիներով: Այս անգամ «Փոքերի արքան» եւ Ignite ապրանքանիշի (մարիխուանայի արտադրության ընկերություն) հիմնադիրը ներկայացել է առանց կանանց, բայց, միեւնույն է, միայն շորտով:

Բիլզերյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունում շորտով, եւ այն այսպես է մակագրել.

«Հետաքրքիր է՝ ես կկարողանամ մի ամբողջ տարի անցկացնել ընդհանրապես առանց վերնաշապիկի»:

Դեն, վերադարձիր Հայաստան եւ առանց վերնաշապիկի վազիր անձրեւի տակ: Տեսնենք, թե ինչ կպատահի, կամ առանց վերնաշապիկի Գյումրի գնա, ասում են այնտեղ ձյուն է տեղացել:



© NEWS.am STYLE