Գեղեցկության մրցույթի հաղթողն արդյուքների հայտարարման ժամանակ ուշաթափվել է

14:25   27 հոկտեմբերի, 2018

Մյանմայում գեղեցկության մրցույթի հաղթողն արդյուքների հայտարարման ժամանակ ուշաթափվել է, այս մասին հայտնում է Daily Star-ը։ Պարագվայցի Կլարա Սոսան կորցրել է գիտակցությունն անմիջապես այն բանից հետո, երբ նրան հայտարարել են Miss Grand International 2018 մրցույթի հաղթող։

Նրա կողքին կանգնած Հնդկաստանի հերկայացուցիչ Մինակշի Չաուդխարին չի կարողացել բռնել աղջկան։

Հրապարակված կադրերում աղջիկները միմյանց դիմաց կանգնած, ձեռքերը բռնած սպասում են հաղորդավարի հայտարարությանը։ Սակայն, երբ վերջինս հայտարարել է հաղթողին, Սոսան ուշաթափվել եւ ընկել է հատակին։

Որոշ ժամանակ անց Սոսան ուշքի է եկել եւ շարունակել մրցանակի հանձնման արարողությունը։



© NEWS.am STYLE