Ռոբ Քարդաշյանի ընկերուհին անշարժ գույքի հայ գործակալի օգնությամբ գնել է 3 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն

15:17   27 հոկտեմբերի, 2018

Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնան միշտ բողոքել է ֆինանսական դժվարություններից, սակայն ինչ-որ բան մեզ հուշում է, որ նա ստել է այսքան ժամանակ։

Մերկապարուհին, ինչպես պնդում է TMZ-ը, իր համար 3 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել։ Ի դեպ, դրա գտնելու եւ փաստաթղթերը գրանցելու հարցում նրան օգնել է ոմն Անդրե Մանուկյանը։

Սան Ֆերնանդոյում գտնվող Չայնայի, ով հանդիսանում է Ռոբ Քարդաշյանի դստեր՝ Դրիմի մայրը, նոր առանձնատունն ունի վեց ննջասենյակ, վեց լոգարան, հսկայական խոհանոց, սրահ եւ մեծ գինու մառան։

Առանձնատան տարածքում կա նաեւ հյուրերի համար նախատեսված երկու ննջասենյակներով եւ երկու լոգարաններով փոքրիկ տուն։



© NEWS.am STYLE