Չեննինգ ու Ջեննա Տատումները բաժանվում են

16:25   27 հոկտեմբերի, 2018

Գարնանը պարզ դարձավ, որ Չեննինգ Տատումը ինը տարի ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից։ Այսօր ամուսինները դիմել են ապահարզանի համար, հայտնում է TMZ-ը։

Լոս Անջելեսում սկսվել է ապահարզանի գործընթացը, որքան էլ աստղերը փորձում են փակ պահել, սակայն կայքի լրագրողները կարողացել են որոշ մանրամասներ պարզել։

Պարզվում է, որ Չեննիսնգն ու Ջեննան մտադիր չեն վիճել ֆինանսական հարցերով, նրանք բոլոր կետերով համաձայնության են եկել, միայն դատավորին խնդրել են իրենց հնգամյա դստեր՝ Էվերլիի համատեղ խնամակալության համար։

Բացի դրանից, Ջեննիի հայտարարության մեջ ասվում է, որ նա ապրուստավճար է պահանջում, ինչպես նաեւ ցանկանում է վերադարձնել իր օրիորդական ազգանունը։

 



© NEWS.am STYLE