Հմայիչ եւ համեստ․ Ժաննա Բուտուլյանը հրապարակել է նոր լուսանկար

16:02   27 հոկտեմբերի, 2018

  Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով օրվա մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում կամ էլ՝ երեկոներ վարելով: Այդ պատճառով էլ դերասանուհին հաճախ է ստիպված լինում ներկայանալ նոր կերպարներով եւ վառ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Այժմ սերիալում հանդես եկող դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին ներկայացել է հմայիչ կերպարում։ Ժաննան իր հրապարակած լուսանկարում նստած է, իսկ հայացքն ուղղված է դեպի վեր։ Նա վառ դիմահարդարմամբ ընգծել է գեղեցիկ դիմագծերը, իսկ հագին կրում է ամբողջությամբ սեւ հանդերձանք։ Սակայն, հրապուրիչ հայուհին իր հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր  Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր տիկնիկի կերպարանքով։ Ժաննան իր հրապարակած լուսանկարում կրում էր քարերով փատված տոպ, փքված կիսաշրջազգեստ, նա նաեւ վառ դիմահարդարմամբ էր։



© NEWS.am STYLE