Քիմ Քարդաշյանի հետ սեքս սկանդալի մասնակից, նրա նախկին բոյֆրենդը ցանկանում է երգել Քանյե Ուեսթի հետ

20:18   27 հոկտեմբերի, 2018

Հիշու՞մ եք Ray J անունով տղամարդուն։ Կար ժամանակ, երբ նա Քիմ Քարդաշյանի բոյֆրենդն էր, ում հետ հայուհին ձայնագրել էր հայտնի սեքս-տեսանյութը։ Դրանից հետո շատ ջրեր են հոսել, Քիմն ամուսնացած է Քանյե Ուսեսթի հետ, Ray J-ը նույնպես ամուսնացած է եւ ունի փոքրիկ դուստր։

Սակայն, չգիտես ինչու նրա մասին հիշել է բրիտանական Daily Mail-ը եւ հրատարակության լրագրողները հարցրել են 36-ամյա երգչին, ափսոսում է նա, որ Քիմի ձեռքերով իրենց սեքս հետաքրքրությունները հայտնվել են համացանցում։

«Ես չեմ ափսոսում դրա համար։ Դա  Քիմին միլիոնավոր դոլարներ բերեց, նա դարձավ հայտնի, իսկ ես շարունակում եմ ապրել իմ կյանքով, չափսոսելով այն ամենի համար, ինչ արել եմ։

«Այդ սեքս ձայնագրությունն ինձ դարձրեց այն մարդը, ով այսօր ես կամ։ Ես փոխվել եմ դեպի լավը։ Մի խոսքով ես սիրում եմ Քանյե Ուեսթին։ Ես մեծ հաճույքով նրա հետ երգ կձայնագրեի, նա սուպերտաղանդավոր արտիստ է», - հայտնել է կատարողը։

 

 

Լուսանկարները՝ REX, Shutterstock, Instagram



© NEWS.am STYLE