Ինչպես են Բաստան եւ Շնուրը «կռվում» իրար հետ հայի համար - Շահեն Հովհաննիսյանը ապշեցրել է Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամներին

23:15   27 հոկտեմբերի, 2018

Ռուսական «Գոլոս» նախագծում շարունակվում է «Կույր լսումների» փուլը։ Շահեն Հովհաննիսյանն իր կատարմամբ ապշեցրել է Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամներին՝ Մելաձեին, Լորակին, Բաստային եւ Շնուրին։ Նա երգեց Ռեյ Չարլզի I’ve Got a Woman երգը։ 1954 թ․ այն թողարկվել է որպես սինգլ, 1957թ․ ընդգրկվել է Ray Charles ալբոմում։ Ներառված է Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի ցանկում: Երգի քավեր տարբերակը ձայնագրել են նաեւ The Beatles-ը, Էլվիս Փրեսլին, Բիլ Քոբսին, Սթիվի Ուանդերը։. Բաստան եւ Շնուրը «կռվեցին» իրար հետ հայի համար, բայց Շահենը ընտրեց Շնուրի թիմը։



© NEWS.am STYLE