Բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ դրախտային վայրում

14:25   28 հոկտեմբերի, 2018

38-ամյա հայուհին ի ուրախություն միկրոբլոգի իր 119 միլիոն հետեւորդներին վերջին շաբաթվա ընթացքում հրապարակել է իր կոսմետիկ միջոցների նոր գովազգային լուսանկարները, որոնցում նա բավականին գայթակղիչ տեսք ունի: 

Քննադատությունների արժանացած լուսանկարներին, բարեբախտաբար, հաջորդեց մեկը, որում Քիմը դրախտային վայրում վայելում է իր հանգիստը ճոճանակի վրա: Այս տեսարանը հայտնի գովազդային հոլովակներից մեկն է հիշեցնում:



Աստղի ինստագրամյան էջում տեղ գտած կարճ հոլովակին կից արված մեկնաբանությունից բարզ է դառնում, որ այդ անգամ հայազգի հեռուստաաստղը գտնվում էր Բալիում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը մերկացել էր ու դա դեռ հերիք չէ, իր հետ մերկացրել էր նաեւ փոքրիկ դստերը: Այդ լուսանկարը ոմանց համար մայրության ու սիրո խորհրդանիշ էր, իսկ ոմանց համար նույնիսկ անընդունելի:



© NEWS.am STYLE