Բիլզերյանը՝ շքեղ աղջիկներով շրջապատված

15:25   28 հոկտեմբերի, 2018

Բիլզերյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում զգացվում է Հելոուինի շունչը: Լուսանկարում, ինչպես միշտ, անպակաս են մեկը մյուսից շլացնող գեղեցկուհիները:

Վառ ու գույնզգույն հանդերձանքներով, ներքնազգեստով գեղեցկուհիների միջավայրում Դենը փայլում է:



Նա նաեւ մեկնաբանել է իր հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով, որ Հելոուինը իրենց է պատկանում: Դե, գուցե ոչ միայն տոնը, այլեւ ողջ աշխարհը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պոկերի ու ինստագրամյան արքան ներկայացել էր առանց կանանց, բայց, միեւնույն է, իրենից անպակաս կարճ շորտով: «Հետաքրքիր է՝ ես կկարողանամ մի ամբողջ տարի անցկացնել ընդհանրապես առանց վերնաշապիկի»,- գրել էր նա:



© NEWS.am STYLE